Խոշոր ավտովթար՝ Իսպանիայում․ տուժել է 17 մարդ
Իսպանիայում տուրիստական ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով գրանցվել է 1 զոհ, 17 վիրավոր։ Այս մասին հայտնում է EFE֊ն։
Ավտովթարը տեղի է ունեցել Գրան Կանարիա կղզում։ Շվեյցարացի տուրիստներով ավտոբուսը բարձր արագությամբ բախվել է արգելապատնեշին։
Ներկայումս պարզվում են պատահարի բոլոր հանգամանքները։