Ռաֆայել Հարությունյանը դարձավ ըմբշամարտի պատանեկան աշխարհի առաջնության փոխչեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Զագրեբում ընթանում է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որտեղ իրեն գերազանց է դրսևորել մինչև 45 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի ըմբիշ Ռաֆայել Հարությունյանը:
Հայ ըմբիշը տպավորիչ հաղթանակներ է տարել ադրբեջանցի Քանան Հեյբատովի նկատմամբ, այնուհետև՝ ուզբեկ Շախբոս Կոմիլովին և ամերիկացի Չեյնս Լամերին:
Եզրափակիչ գոտեմարտում Հարությունյանը մրցել է իրանցի Ռահման Ամուզադխալիլի հետ ու պարտություն կրել՝ նվաճելով արծաթե մեդալ: