5035 դիտում
19:56 03-07-2018
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկեց «Արմենիա» սիմֆոնիկ պոեմով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 2-ին մեկնարկեց «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Մեկնարկը խորհրդանշական էր. այն բացվեց Գրիգոր Եղիազարյանի «Արմենիա» սիմֆոնիկ պոեմով։ Ի դեպ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամիսներ տեւած աշխատանքի շնորհիվ վերականգնվել են Գրիգոր Եղազարյանի «Արմենիա» սիմֆոնիկ պոեմի պարտիտուրները, թվայնացվել, եւ տասնամյակների դադարից հետո ստեղծագործությունը վերստին հնչել է երեւանյան բեմում։
«Արմենիա» երաժշտական փառատոնն ունի յուրահատուկ կառուցվածք. այն սկսվում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով, այնուհետեւ շարունակվում ռուս եւ արեւմտաեվրոպացի հեղինակների գործերով։
Փառատոնի բացման երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնչեցրեց նաեւ Երվանդ Երկանյանի «Միստերիա» սիմֆոնիկ նվագախմբի համար եւ Ալեքսեյ Շորի «Ճանապարհորդության նոթատետր» կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար ստեղծագործությւոնները։ Որպես մենակատար հանդես եկավ Եղիսաբեթ թագուհու անվան եւ այլ մրցույթների դափնեկիր Դենիս Կոժուխինը (դաշնամուր)։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Դենիս Կոժուխինը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես էր գալիս երկրորդ անգամ։ Առաջին համատեղ ելույթը կայացել է այս տարվա ապրիլին Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում։ Դաշնակահարը նկատում է, որ մաեստրո Սմբատյանի հետ համագործակցությունը շատ հեշտ է կայանում, եւ դա պայմանավորված է նրա մեծ պրոֆեսիոնալիզմով ու գործին ունեցած մեծ նվիրումով։
«Նվագախումբը նրան սիրում է, լսում: Դիրիժոր-նվագախումբ-մենակատար համադրությունը բարդ բնույթ ունի, այն կարող է երբեմն խնդիրներ առաջացնել: Սակայն Սերգեյի մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվում»,- ասում է Դենիս Կոժուխինը։ Իսկ Շորի երաժշտությունը, որը Երեւանում ներկայացրեց Կոժուխինը, մենակատարը բնութագրում է այսպես՝ շատ թեթև ու բնական։
Այսօր երեկոյան փառատոնի երկրորդ համերգն է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Նիկոլայ Ցնայդերը։ Նա եւս Եղիսաբեթ թագուհու մրցույթի դափնեկիր է։ Հայտնի է նաեւ որպես դիրիժոր։
Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1185 դիտում
16:03 05-10-2015
«Հանդիսավոր պոեմով» մեկնարկեց երաժշտական տոնը՝ Խաչատրյանի անվան փառատոնը
1083 դիտում
11:43 13-08-2022
Մեկնարկեց «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը
971 դիտում
12:51 03-08-2022
Հայաստանում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը. ԿԳՄՍՆ
Այս բաժնից
457 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
934 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
712 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ