1306 դիտում
16:10 03-07-2018
Լարսում կուտակումները պայմանավորված են զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճով. նախարարությունում գործում է «թեժ գիծ»
Լարսում կուտակումները պայմանավորված են զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճով. նախարարությունում գործում է «թեժ գիծ»
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Նինոնծմինդա-Լարս անցակետում, ելնելով զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճի արդյունքում առաջացած ծանրաբեռնվածությունից և սահմանային անցակետի թողունակությունից, տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների մեքենաների կուտակումներ կան:
Նախարարության աշխատակիցները մշտական կապի մեջ են վրաց և ռուս գործընկերների հետ և ստանում են օպերատիվ տեղեկատվություն:
Խնդրի կարգավորման աշխատանքներում ակտիվ ներգրավված են նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աշխատակիցները, ովքեր կատարում են ուսումնասիրություններ և օժանդակում մեր քաղաքացիներին:
Տեղեկացնում ենք, որ մեր հայրենակիցների հարմարավետության համար ստեղծվել է շուրջօրյա «թեժ գիծ»՝ (010) 59-01-04 հեռախոսահամարով, որը հնարավորություն կտա նախքան ճանապարհ դուրս գալը կատարել ճիշտ պլանավորում և տեղեկատվությունը ստանալ հավաստի աղբյուրներից:
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1577 դիտում
15:49 18-05-2014
Արցախի առողջապահության նախարարությունում արդեն գործում է շուրջօրյա թեժ գիծ
1183 դիտում
16:55 18-02-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում գործող «Թեժ գիծ» ծառայությունները
5992 դիտում
13:10 13-03-2020
8003 կամ 060838300. «թեժ գիծ» Առողջապահության նախարարությունում
Այս բաժնից
790 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1132 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
790 դիտում
18:29 26-12-2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը