Արցախի առողջապահության նախարարությունում արդեն գործում է շուրջօրյա թեժ գիծ
                        Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է բնակչությանը, որ սույն թվականի մայիսի 16-ից նախարարությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ` 94-35-65 հեռախոսահամարով: 
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ բողոքների, գանգատների, առաջարկությունների, ինչպես նաև շտապ հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

