211652_close_icon
views-count4272 դիտում article-date 14:38 01-07-2018

Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա եւ Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ

Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա եւ Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ, որում ասվում է. «Հարգելի դատախազներ, դատախազության համակարգի աշխատակիցներ եւ վետերաններ, շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա եւ Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ: Հայաստանի Հանրապետության դատախազությունը կարեւորագույն դերակատարություն ունի երկրում օրինականության պահպանման, պետության եւ քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների հուսալի պաշտպանության, հանցավորության եւ կոռուպցիայի բոլոր դրսեւորումների դեմ անզիջում պայքարի ծավալման գործում: Ձեր սկզբունքային ու հետեւողական աշխատանքով են պայմանավորված Հայաստանում օրենքի գերակայության հաստատումը, ժողովրդավարական արժեքների տարածումը, օրենքի եւ պետության հանդեպ հավատի ամրապնդումը, առանց որոնց անհնար է իրավական պետության կառուցումը: Գլոբալացման գործընթացներին զուգընթաց աշխարհում անընդհատ ծնվում են պետության ու հասարակության բնականոն զարգացմանը եւ երկրի ներքին կայունությանը սպառնացող նոր մարտահրավերներ, ավելի կազմակերպված եւ բարդ ձեւեր է ընդունում անդրազգային հանցավորությունը: Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցների նվիրվածության ու մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ այդ մարտահրավերները եւս ժամանակին կչեզոքացվեն, եւ ձեր դժվարին աշխատանքը կնշանավորվի օրենքի գերակայության հաստատման գործում լուրջ ձեռքբերումներով: Կրկին շնորհավորելով Դատախազության աշխատողի օրվա եւ Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման հարյուրերորդ տարեդարձի առթիվ` բոլորիդ մաղթում եմ առողջություն, բարօրություն, երջանկություն եւ մասնագիտական նորանոր հաջողություններ իրավական պետության կերտման ճանապարհին»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր