211652_close_icon
views-count91906 դիտում article-date 10:45 01-07-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը մխրճվել է բնակելի տան տարածք. կա 1 զոհ, 1 վիրավոր. գյուղացիների խնդրանքն է՝ նշված հատվածում տեղադրեն արագաչափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի բնակիչ՝ 43-ամյա Հակոբ Ալթունյանը Փոքր Վեդի գյուղի Ջանիկ Դուրյանի փողոցում իր վարած Mercedes մակնիշի 35 FA 067 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել թիվ 2 տան դարպասին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 73-ամյա Գարուշ Դանիելյանը տեղում մահացել է, իսկ Հ. Ալթունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն։ Դեպի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վեդու թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վիրավորին առաջինը օգնության են հասել գյուղացիները, իսկ մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, այնուհետև սահմանազատել տարածքը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Դալլաքյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ադամյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հնձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Դեպքի վայրում հավավքած գյուղացիները խնդրում էին պատկան մարմիններին, որպեսզի նշված հատվածում տեղադրվի և արագաչափ, և արհեստական անհարթություններ, քանի որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, ինպես նաև վրաերթեր ու, ցավոք, դրա հետևանքով ունենում ենք զոհեր և վիրավորներ։ Նշված հատվածում ուժեղացված ծառայություն էին կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր