slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ընդունել են Մանե Թանդիլյանին. ՖՈՏՈՇԱՐՔ
211652_close_icon

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ընդունել են Մանե Թանդիլյանին. ՖՈՏՈՇԱՐՔ

views-count7508 դիտում article-date 17:38 30-06-2018
Աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի գլխավորած պատվիրակությունն Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի ուղեկցությամբ հունիսի 30-ին այցելել է ԱՀ խորհրդրան: Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ ունեցած կարճատև առանձնազրույցից հետո Մանե Թանդիլյանը հանդիպումը շարունակել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ: Ողջունելով ներկաներին՝ Մանե Թանդիլյանը նշել է, որ երկրորդ անգամ է այցելում Արցախ, իսկ առաջին այցը կատարել է որպես ՀՀ ԱԺ պատգամավոր: Նախարարն ընդգծել է, որ շարունակելու է համագործակցությունն Արցախի հետ՝ անկախ իր զբաղոցրած պաշտոնի ձևաչափից: ԱԺ պատգամավորները, շնորհավորելով նորանշանակ նախարարին, ներկայացրել են այս պահին մշտական հանձնաժողովում շրջանառվող օրինագծերը և դրանցում առկա խնդիրները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բազմազավակության խթանման ուղղությամբ իրականացվող ծրագրերին, հաշմանդամությանը, սոցիալական մյուս հրատապ և առողջապահությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: Երկուստեք կարևորվել է ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտը բարեփոխելու, այն առավել կիրառելի դարձնելու հանգամանքը՝ և այդ համատեքստում ընդգծվել է փոխգործակցության անհրաժեշտությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր