2696 դիտում
16:11 29-05-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանը ծանոթացել է Հաղարծին համայնքով անցնող ճանապարհի հիմնանորոգման ընթացքին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒթ
Տավուշի մարզի Հաղարծին համայնքով անցնող միջպետական ճանապարհի շուրջ 5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։
Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։
Հիմնանորոգվող ճանապարհի հիմքի ասֆալտբետոնե խառնուրդով շերտը փռված է։ Հաջորդ փուլը ասֆալտապատումն է:
Ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող ընկերության ղեկավար Ստեփան Վարդանյանը, նախարարին ներկայացնելով շինարարության ընթացքը, նշեց, որ ճանապարհի մոտ 3,5 կմ հատվածի ներքին՝ խոշոր ասֆալտի շերտն արդեն փռված է։
«Սրա վրայից պետք է փռվի 4 սմ հաստությամբ վերին՝ մանրահատիկ ասֆալտի շերտը։ Եթե անձրև չլինի, առաջիկա երեք օրերին ներքին շերտն ամբողջությամբ կավարտենք»,- մանրամասնեց ընկերության ղեկավարը։
Անդրադառնալով կառուցվող ճանապարհի որակին, շահագործման ժամկետներին ու պահպանմանը՝ ընկերության տնօրենը նշեց, որ հիմնական խնդիրը կապված է ջրահեռացման համակարգի հետ։ Դիտահորերն ու ջրատարը տարիներ շարունակ չմաքրելու պատճառով ճանապարհը հաճախակի հեղեղվում է։ Հիմա, ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում, դրանք մասամբ մաքրվել են։ Եթե միշտ մաքուր պահվեն, ճանապարհը 10 տարուց ավելի լիարժեք կծառայի։
Ծանոթանալով իրավիճակին՝ նախարարը համայնքի ղեկավարին հորդորեց ուշադրություն դարձնել խնդրին և որոշակի պարբերականությամբ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։
Հաղարծին գյուղի բնակիչներն ու այս ճանապարհով երթևեկող վարորդները գոհ են կատարված աշխատանքներից։
Բարենպաստ եղանակի դեպքում ճանապարհաշինարարներն աշխատանքները սկսում են առավոտյան ժամը 6-ից և շարունակում մինչև ուշ գիշեր։ Ճանշինի ղեկավարը նշեց, որ եթե անձրև չլինի՝ երկու շաբաթում ասֆալտապատումն ամբողջությամբ կավարտեն։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8266 դիտում
15:56 07-11-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1261 դիտում
20:58 02-08-2024
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հ-36-ից մինչև Չինչին ճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին
1711 դիտում
14:03 28-06-2018
Տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանը տեղում ծանոթացել է Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի հիմնանորոգման ընթացքին
Այս բաժնից
388 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
511 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
946 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը