4575 դիտում
21:14 27-06-2018
Հայկական գորգ-խաչքարը իր ուրույն տեղը կգտնի Մոնակոյի նորակառույց մատուռում
Մոնակոյի Արքեպիսկոպոս նորին գերազանցություն Բեռնարդ Բարսին հյուրընկալել է Հայաստանից ժամանած «Ինվեստ Արմենիա» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանին, ով իր կողմից սիրով Մոնակոյի եկեղեցուն է նվիրաբերել Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կետրոնում՝ սուրբ Էջմիածնում օրհնված հայկական գորգ-խաչքար: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/939144.html]Արմենպրես[/url]»-ը, խաչքարը իր ուրույն տեղը կգտնի Մոնակոյի նորակառույց մատուռում:
Սա թերևս առաջին անգամ է, որ հայկական խաչքարը կներկայացվի Մոնակոյի եկեղեցում, որը նաև խորհրդանշական վայր կարող է դառնալ Մոնակոյի հայկական համայնքի համար: Գորգ-խաչքարը գործվել է 2 ամիս 10-օր (հումքը՝ բուրդ և մետաքս) համաշխարհային ճանաչում ունեցող հայկական «Մեգերյան Կարպետ» ընկերությունում և, որը կրկնօրինակված է Գոշավանքում գտնվող 12-րդ դարի խաչքարի բնօրինակից :
Վրույր Փենեսյանը նաև այս տարի սեպտեմբերի 2 և 3-ին Մոնակոյում կայանալիք Հայաստանի օրերը՝ ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO միջոցառման նախաձեռնողն է՝ միտված Մոնակոյի և Հայաստանի միջև տնտեսական և մշակութային կապերի ստեղծմանը:
[img]http://st0.shamshyan.com/editor/0016651001530110374899423.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
2425 դիտում
16:16 06-02-2016
Օծվել են ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի մատուռում տեղադրված խաչքարը և սրբապատկերները
797 դիտում
23:56 16-04-2015
ՄԱԿ-ի կենտրոնակայանում օծվել է ՀՀ կառավարության՝ ՄԱԿ-ին նվիրած հայկական խաչքարը
3325 դիտում
19:11 31-05-2020
ԱՄՆ-ում շարունակվում են զանգվածային անկարգություններ. պղծվել է նաև Դենվերում գտնվող հայկական խաչքարը
Այս բաժնից
493 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
331 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց