4086 դիտում
20:48 27-06-2018
Պետական եկամուտների կոմիտեում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող հարցեր
Պետական եկամուտների կոմիտեում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող հարցեր: Մաքսային միջնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը, կարևորելով բիզնեսի հետ պարբերական հանդիպումները, վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է արձագանքել և հետամուտ լինել ցանկացած խնդրի օպերատիվ լուծմանը:
«Մեր հիմնական առաքելությունն է մաքսային համակարգում ապահովել օրենսդրության գերակայությունն ու համահավասար կիրարկումը, բյուջեի եկամուտները, տնտեսական անվտանգությունը, մաքսային հսկողության պատշաճ իրականացումը:
Հետևողական ենք լինելու բիզնեսի համար մաքսային ընթացակարգերի պարզ և անխոչընդոտ կազմակերպմանը՝ բացառելով կոռուպցիոն երևույթները»,-շեշտել է Արա Գաբրիելյանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև էլեկտրոնային հայտարարագրի կիրառման արդյունավետության բարձրացմանը, ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործմանը: Առաջարկվել է համատեղ լուծումներ գտնել բիզնեսի բարձրացրած հարցերի կարգավորման ուղղությամբ՝ շարունակական դարձնելով երկխոսության ձևաչափով հանդիպումները:
Նմանատիպ նյութեր
1289 դիտում
16:48 03-02-2021
ԱԺ-ում քննարկվել են Վճռաբեկ դատարանի գործունեությանն առնչվող հարցեր
3291 դիտում
18:18 13-07-2018
Հանրային խորհուրդը քննարկել է Եղեգիս գետի հիդրոկայանների գործունեությանն ու դրանց իրավունքներին առնչվող հարցեր
Այս բաժնից
898 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
937 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով