5541 դիտում
08:43 27-06-2018
Հայկական գիտաժողով ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում. «Ամերիկայի ձայն»
Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում անցած գիտաժողովին ներկայացվել է Հայաստանի պատմամշակութային հարստությունը: «Հայկական պատմության և մշակույթի արդի խնդիրները» թեմայով գիտաժողովն անցել է «Վարդանանց օրեր» ամենամյա դասախոսությունների շրջանակում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4455855.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Հայաստանի պատմությունն ու մշակույթը գիտական մակարդակով վերջին կես դարի ընթացքում հետազոտող Կոնգրեսի գրադարանի աշխատակից Լևոն Ավդոյանի խոսքով, նույնիսկ մասնագիտական շրջանակներում Հայաստանի մասին գիտելիքները հաճախ սահմանափակվում են մի քանի հիմնահարցերով, մինչդեռ, ժողովրդի պատմամշակութային հարստության մեծ մասը դուրս է մնում.
Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում անցած «Հայկական պատմության և մշակույթի արդի խնդիրները» թեմայով գիտաժողովին մասնակցող Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Հայաստանի պատմաբանները ներկայացրեցին հայագիտության արդի հարցերը՝ Կիլիկիո թագավորության զարգացումից մինչև Հայաստանում սամիզդատի՝ ինքնահրատի տարածում:
«Հայերը տևական ժամանակ եղել են մետաքսի ճանապարհի հիմնական ուժերից մեկը, իսկ մոնղոլների իշխանության տարիներին նրանք է՛լ ավելի մեծացրեցին սեփական դերը», - ասում է Հելեն Էվանսը Մետրոպոլիտեն արվեստի թանգարանից
Մոնղոլների առևտուրն ու Կիլիկիո թագավորությունը իր զեկույցում Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի աշխատակից Հելեն Էվանսը նշում է՝ մոնղոլների հետ համագործակցելիս Կիլիկիո թագավորությունն այնքան հզոր էր դարձել, որ ձգտում էր նույնիսկ դառնալ երկրորդ Բյուզանդիան:
«Մոնղոլների առևտրի ուղիների վրա Կիլիկիո թագավորության վերահսկողությունը թագավորության հարստության և հզորության բանալին էր»,- նշում է Հելեն Էվանսը:
Խորհրդային իշխանությունների կողմից արգելված հայկական սամիզդատը ծնունդ տվեց ժամանակակից Հայաստանի մամուլին, նշում է Ներսես Հայրապետյանը.
«Դա մեր մշակույթի, լրագրության, պատմության մի մասն է»,- ընդգծում է Ներսես Հայրապետյանը:
Փորձագետի խոսքով, անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի պատմությանն ու մշակույթին նվիրված հետազոտությունները.
«Մենք սովորաբար ավելի շատ հետ նայող ժողովուրդ ենք, սակայն, կան թեմաներ, որ մեր կողքին են»:
Նմանատիպ նյութեր
4992 դիտում
08:47 20-06-2018
Հայաստանին նվիրված գիտաժողով՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում․ «Ամերիկայի ձայն»
7347 դիտում
09:59 02-09-2017
Հայի ինքնության պահպանման գաղտնիքը քննարկվել է Կոնգրեսի գրադարանում. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1405 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»