211652_close_icon
views-count4962 դիտում article-date 08:47 20-06-2018

Հայաստանին նվիրված գիտաժողով՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում․ «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանում հունիսի 26-ին տեղի կունենա Հայաստանի պատմությանը նվիրված գիտաժողով: Գիտաժողովն անցնելու է Վարդանանց օրեր ամենամյա դասախոսությունների շրջանակում, [url=https://www.amerikayidzayn.com/a/4445905.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին պատմում է միջոցառման կազմակերպիչ, Կոնգրեսի գրադարանի աշխատակից Լեվոն Ավդոյանը: Նրա խոսքով, գիտաժողովի նպատակն է ընդլայնել Հայաստանի մասին պատկերացումները. «Շատերի համար Հայաստանի մասին տեղեկությունը սահմանափակվում է 3-4 փաստով՝ քրիստոնյա երկիր, ցեղասպանություն վերապրած ժողովուրդ»: Ժամանակն է ընդլայնել սահմանները և լայն հանրությանը ներկայացնել Հայաստանի բազմերանգ հարստությունը, համոզված է Լևոն Ավդոյանը: Կոնգրեսի գրադարանում ամբողջ աշխարհից ժամանած հայագետներ և պատմաբաններ ներկայացնելու են հայ մշակույթի, պատմության, տնտեսության և նույնիսկ սպորտի զարգացման պատմությունը Կիլիկիո թագավորությունից մինչև մեր օրերը. «Սա հայկական մշակույթի և պատմության խճանկարն է լինելու»: Գիտաժողովին մասնակցելու են գիտնականներ ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Կանադայից, Չեխիայից: «Կարևոր է նաև, որ մասնակիցների թվում են փայլուն մասնագետներ Հայաստանից»: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը պատմելու է Հայաստանում սամիզդատի զարգացման մասին, իսկ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը կներկայացնի համահայկական թվային գրադարանի ստեղծման աշխատանքը: «Այս փառատոնի դրական հետևանքները լինելու են տևական»: Գիտաժողովի հաջորդ օրը Վաշինգտոնի Ազգային պուրակում սկսվելու է Սմիթսոնյան հաստատության մեծ փառատոնը, որն այս անգամ նվիրված է Հայաստանին և Կատալոնիային: Երկու շաբաթ անընդմեջ Միացյալ Նահանգների մայրաքաղաքի սրտում տասնյակ տաղավարներում և բեմահարթակներում ներկայացվելու է հայկական մշակույթն ու ավանդույթները, մատուցվելու են հայկական ուտեստներ և հնչելու է հայկական երաժշտություն:

Նմանատիպ նյութեր