Զիմբաբվեում մահափորձ է իրականացվել երկրի նախագահի դեմ՝ վերջինիս ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Զիմբաբվեում նախընտրական հանրահավաքի ժամանակ, որը ընթանում էր Բուլավայո քաղաքի White City Stadium մարզադաշտում, տեղի է ունեցել մահափորձ երկրի նախագահ Էմերսոն Մնանգագվուի դեմ:
Հանրահավաքի ընթացքում, երբ պետության ղեկավարը ելույթ ունենալիս է եղել, հենց նրանից ոչ հեռու պայթյուն է տեղի ունեցել:
Պայթունի հետևանքով քան տուժածներ, որոնց թիվն ու վիճակը դեռևս հայտնի չեն: Նախագահը չի տուժել, և անվտանգության ծառայության աշխատակիցները նրան շտապ հեռացրել են դեպքի վայրից:
Այլ աղբյուրներ հայտնում են, որ տեղի հիվանդանոց են տեղափոխել երկու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց անունները գաղտնի են պահվում: