211652_close_icon
views-count1382 դիտում article-date 10:37 25-05-2015

Պակիստանի նախագահի որդու դեմ մահափորձ է իրականացվել

Պակիստանի Բելուջիսթան նահանգի Հաբ քաղաքում այդ երկրի նախագահ Մամնուն Հուսեյնի որդուն՝ Թալաթ Մամնունին ուղեկցող ավտոշարասյան մոտ պայթյուն է որոտացել, հաղորդում է Tass-ը: Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով սպանվել են նախագահի որդուն ուղեկցող ոստիկաններից 3-ը, ևս 13 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել: Թալաթ Մամնունը չի տուժել: Պայթուցիկ սարքն ամրացված է եղել ճանապարհին կայանված մոտոցիկլին և գործի դրվել հեռակառավարման վահանակի միջոցով: Առայժմ ահաբեկչական խմբավորումներից և ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել պայթյունի համար:

Նմանատիպ նյութեր