7659 դիտում
16:48 22-06-2018
Ազատավանի ԱԱՊԿ-ում նախկին տնօրենի կողմից յուրացումներ և պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2015-2016 թվականների ընթացքում Ազատավանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի (ԱԱՊԿ-ի) նախկին տնօրեն Ա. Ղ.-ն կենտրոնին ավտոմեքենա հատկացված չլինելու պայմաններում դիզելային վառելիք, իսկ 2016-2017 թվականների ընթացքում՝ դեղորայք է յուրացրել:
ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015 և 2016 թվականներին «Ազատավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի նախահաշվի «տրանսպորտային նյութեր» ծախսային հոդվածով նախատեսվել է համապատասխանաբար 270.000 և 200 000 ՀՀ դրամ գումար:
Սակայն «Ազատավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ն այդ ընթացքում ավտոմեքենա կամ տրանսպորտային միջոցի վարձակալության վերաբերյալ պայմանագիր չի ունեցել, բացակայել են նաև տրանսպորտային ուղեգրերը: Չնայած դրան՝ 2015թ. մայիսին ձեռք է բերվել 150.000 ՀՀ դրամի չափով վառելիք, իսկ 120.000 ՀՀ դրամ մնացորդը հատկացվել է գրասենյակային ծախսերին՝ առանց նախահաշվում փոփոխություն կատարելու: 2016թ. մայիսին այդ նպատակով հատկացված ամբողջ գումարը ծախսվել է առանց հիմնավորման:
Ըստ նախապատրաստված նյութերի՝ հանդիսանալով Ազատավանի ԱԱՊԿ-ի տնօրեն՝ Ա. Ղ.-ն, 2015-2016 թվականների ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է զգալի չափերով՝ 150.000 ՀՀ դրամի չափով վառելիք և 200.000 ՀՀ դրամ գումար՝ «Ազատավանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ին պատճառելով ընդհանուր 350.000 ՀՀ դրամի չափով նյութական վնաս:
Պարզվել է նաև, որ Ազատավանի ԱԱՊԿ նախկին տնօրենի 2014թ. հրամանով աշխատանքային պարտականությունները բարեխիղճ և ժամանակին կատարելու համար ՊՈԱԿ-ի չորս աշխատակիցներ պարգևատրվել են՝ յուրաքանչյուրը 32.500 ՀՀ դրամի չափով: Սակայն պարգևավճարները չեն տրամադրվել խրախուսված աշխատակիցներին և Ա.Ղ-ն պարգևավճարների ցուցակում նշված աշխատակիցների անվան դիմաց ակնհայտ կեղծ ստորագրություններ դնելու եղանակով յուրացրել է զգալի չափերով գումար:
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների հատկանիշներ՝ նշված դեպքեր առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Արարատի մարզային քննչական վարչությանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1587 դիտում
16:49 20-12-2014
Պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ
3125 դիտում
18:32 14-04-2017
Հարուցվել է քրեական գործ ԴԱՀԿ ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ
Այս բաժնից
12778 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ