slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Նորավանի համայնքապետի կողմից 5.6 մլն դրամի չափով խողովակներ են յուրացվել. հարուցվել է քրևեական գործ
211652_close_icon

Նորավանի համայնքապետի կողմից 5.6 մլն դրամի չափով խողովակներ են յուրացվել. հարուցվել է քրևեական գործ

views-count8063 դիտում article-date 12:58 22-06-2018
2018թ. հունիսի 11-ին Սյունիքի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարիզային վարչության Սիսիանի բաժին է ուղարկվել ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված քաղաքացու դիմումն այն մասին, որ Նորավան բնակավայրի վարչական ղեկավար Ս. Պ.-ն 2013-2017թթ. ընթացքում կատարել է յուրացումներ: Դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դեռևս 2009թ քննված քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված և 2009թ. հոկտեմբերին քրեական մի գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ Սյունիքի մարզի Նորավան համայնքին վերադարձվել է այդ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված Ф-12, Ф-16, Ф-32 և Ф-42 չափերի ընդհանուր 1721,2 մետր խողովակներ: Նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռքք բերվել այն մասին, որ Նորավան համայնքի ղեկավար Ս. Պ.-ն 2014թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացրել է իրեն վստահված, համայնքի գույք հանդիսացող առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 5 մլն. 600 հազ. ՀՀ դրամ արժեքով վերոնշյալ խողովակները: Նկատի ուեննալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործը և ուղարկվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b] ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր