Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը պարզաբանում է
Հարգելի գործընկերներ, ի պատասխան և ի հստակեցումն մամուլում տարածված ոչ ստույգ տեղեկատվության, ճշգրտում ենք՝ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, չի սովորում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:
Սույնի մասին տեղեկատվություն տարածած ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը արդեն իսկ ուղղել է իր հայտարարությունը, սակայն սխալ տեղեկատվության հետագա տարածումը կանխելու համար հարկ համարեցինք արձագանքել:
Ստորև նախարարության պաշտոնական հրապարակումն է, որտեղ նշվում է, որ Նվեր Ծառուկյանը սովորում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում:
[b]ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]