13229 դիտում
10:25 14-04-2017
Միայն հրշեջ-փրկարարների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել մեքենայում բռնկված հրդեհի տարածումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 13-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Lada 2115 մակնիշի 34 AD 970 համարանիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։
Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Մինչ կժամանեին հրշեջները, քաղաքացիներն իրենք են փորձել մարել կրակը, սակայն միայն հրշեջների միջամտության արդյունքում հնարավոր եղավ մարել այն։
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները:
Հրդեհի հետևանքով մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+