Գորիս-Տաթև-Աղվանի ավտոճանապարհը երկկողմանի բացվել է
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին Գորիս- Տաթև-Աղվանի ճանապարհահատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են:
Գորիսի «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: