Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ները. կա 1 զոհ,1 վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
                        Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 
Ժամը  23:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, ճակատ-ճակատի բախվել են Mercedes C240 մակնիշի 50 ZZ 006 համարանիշի և Mercedes S 600 մակնիշի 99  TT 969 համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  մեկ հոգի մահացել է, իսկ մեկ հոգու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթպահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Շենգավիթ» բժշկական կենտրոն: 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները  և Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը: 
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխացնել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային  հանցագործութունների քննության  բաժին,  որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի  պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ: 
Փաստի առթիվ Վ. Սարգսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի  242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը  պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:
 Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ  վիրավորին հիվանդանոց  է ուղեկցել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը:
[b]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ Mercedes 600-ը վարել է Երևանի բնակիչ՝ 39-ամյա Ռոման Չիլինգարյանը, իսկ Mercedes C240-ը վարել է Երևանի բնակիչ՝ 44-ամյա Նարեկ Հովակիմյանը, ով վթարի հետևանքով տեղում մահացել էր։
[/b]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


