211652_close_icon
views-count3666 դիտում article-date 17:35 08-04-2014

ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը՝ ԼՂՀ հակամարտության վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն: Հայտարարությունը Գերասիմովն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ: «Մենք քննարկել ենք ռազմական համագործակցությանն առնչվող հետագա հարցերը: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար կարևորագույն խնդիրներից մեկը Ղարաբաղի հարցն է, որտեղ պետք է բացառվի ռազմական ճանապարհով լուծման տարբերակը»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր