Երևանում կայացել է տոնական համերգ՝ նվիրված Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 35-ամյակին
Մայրաքաղաքի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրամն 35-ամյակին: Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես են եկել դպրոցի տաղանդաշատ սաները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով դպրոցի մանկավարժական կոլեկտիվին և սաներին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը նրանց մաղթել է նորանոր հաջողություններ:
Դպրոցի մի շարք շնորհալի սաներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի: