Նիդերլանդներում միկրոավտոբուսը մարդկանց ամբոխի մեջ է մխրճվել. կա 1 զոհ, 3 վիրավոր
Նիդերլանդներում Fiat Doblo մակնիշի միկրոավտոբուսը դեռևս անհայտ պայմաններում մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել PinkPop փառատոնի ժամանակ՝ Լիմբուրգ քաղաքում, ինչի հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր:
Իրավապահ մարմինները դեռ չեն շտապում տեղի ունեցածը ահաբեկչություն որակել: