Իտալիայում հարբած վարորդը Fiat-ով մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ. կա 30 վիրավոր
Իտալական Սարդինիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Միջադեպի հետևանքով 30 հոգի, ընդ որում՝ 11-ամսական երեխա, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Դեպքի վայրում տոնական միջոցառմանը մասնակցող մարդիկ արգելափակել են ավտոմեքենան և վարորդին դուրս բերել, ինչից հետո անհայտ անձը 4 անգամ դանակահարել է վերջինիս:
Այս պահին հայտնի է, որ Fiat Panda մակնիշի մեքենայի ղեկին եղել է 43-ամյա Կոնստանտինո Գատու անունով անասնաբույժը, ով եղել է ոչ սթափ վիճակում:
Նա գտնվում է հիվանդանոցում՝ իրավապահների հսկողության տակ: