3410 դիտում
12:05 18-06-2018
Զինվորի հացը գողանալու երևույթը խայտառակություն է, բայց անմեղության կանխավարկածը չպետք է խախտել. Է. Շարմազանով. Tert.am
Եթե պարզվի, որ ԱԱԾ-ի հրապարակածը իրականություն է, սրան արդարացում չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԱԱԾ-ի բացահայտումներին` գեներալ, ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված:
Է. Շարմազանովն ասաց, որ պետք է սպասել ԱԱԾ բացահայտումներին, թե արարքը կոնկրետ ում կողմից է արվել:
«Մեր կուսակցությունը հստակ նշում է` ցանկացած օրինախախտում մեզ համար դատապարտելի է, օրենքի առաջ երկակի ստանդարտներ չպետք է լինեն: Ես նախ և առաջ կրում եմ պատասխանատվություն իմ կուսակցության, բայց և մասնավորապես իմ արարքների համար, իմ ճակատը բաց է, բաց ճակատով ասում եմ՝ նրանք, ովքեր բյուջեից մի կոպեկ գողացել են, թող պատժվեն»,-շեշտեց Է. Շարմազանովը:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/06/18/eduard/2717009]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
406 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
826 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
712 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը