Արայիկ Հարությունյան. Որևէ տնօրեն պարտավոր չէ դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար
ՀՀ Կրթության և գիտության նախարար, ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դպրոցների հարգելի՛ տնօրեններ և ղեկավարություն, ինձ տեղեկություններ են հայտնում, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով:
Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար: Պետականության անկյուններում ներկայացվում են ՀՀ պետական խորհրդանիշները՝ պետական դրոշ, զինանշան, հիմնի բառերը...
Նախորդ շաբաթ Ձեզ ուղարկվել է շրջաբերական այս խնդրի վերաբերյալ», նշված է նախարարի գրառման մեջ: