Փրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք
Մայիսի 20-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տան բակում բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: