Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Արցախի արևելյան սահմանագիծ
Հունիսի 16-ին Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը, հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նրանք տեղում ծանոթացել են զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: