Արցախի նախագահն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագիծ
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագիծ և տեղում ծանոթացել պաշտպանական համակարգի ներկա վիճակին:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահ աշխատակազմից՝ երկրի ղեկավարը «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներ է հանձնել մի խումբ զինծառայողների` ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու և արժանի հակահարված հասցնելու համար:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ այսուհետ էլ կարվի ամեն ինչ պետության սահմաններն ամուր և անվտանգ պահելու ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: