5620 դիտում
20:14 15-06-2018
Վերջին 5 ամսվա ընթացքում ՍԱՊԾ-ն Երևանի կենդանաբանական այգու կենդանիների հիվանդության որևէ ահազանգ չի ստացել
Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել։ Ուսումնասիրելով տեղեկատվությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հստակեցնում է, որ խոսքը վերաբերում է 5 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերին:
Դեռևս 2018 թվականի հունվարի 18-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի անասնաբույժը Ծառայությանը տեղեկացրել էր, որ կենդանաբանական այգում կան հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ:
Ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետների այցելության և կենդանիների կլինիկական զննման արդյունքում 8 գլուխ լամաների մոտ ախտորոշվել է տուբերկուլյոզ հիվանդություն, որն էլ հետագայում հաստատվել է լաբորատոր փորձաքննության արդյունքներով: Լամաները, ինչպես նաև դրանց հարևանությամբ պահվող 1 գլուխ կխտարը, 1 գլուխ դավթի եղջերուն, 19 գլուխ կամերունյան այծերը և ևս 4 գլուխ լամաները, որոնք նույնպես կարող էին հնարավոր վարակի աղբյուր հանդիսանալ, խոտանվել են և սահմանված կարգով ոչնչացվել:
Այնուհետև այգու ամբողջ տարածքում կատարվել է անկած կենդանիների ազատավանդակների մեխանիկական մաքրում, պարբերական ախտահանություն, իսկ ախտահարված օջախներում՝ նաև գրունտի (հողի) փոփոխություն:
Այդ դեպքից առ այսօր Ծառայությունը «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ից տուբերկուլյոզի հարուցիչի հետևանքով որևէ կենդանատեսակի անկման կամ այլ հիվանդության մեջ կասկածվող կենդանու մասին ահազանգ չի ստացել:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am
Նմանատիպ նյութեր
1124 դիտում
18:28 01-05-2020
Մայիսի 1-ը տոնական է եղել Կենդանաբանական այգու կենդանիների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2326 դիտում
11:36 29-03-2022
Կենդանաբանական այգու նոր տնօրենը որևէ կապ չունի ոլորտի հետ․ «Իրավունք»