5203 դիտում
12:50 14-06-2018
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական հարցերով Խորհրդի անդամ
Նյու Յորքում հունիսի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանը երեք տարի ժամկետով ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ։ Տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Տնտեսական ու սոցիալական խորհուրդը համակարգում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, ֆունկցիոնալ հանձնաժողովների, ծրագրերի և հիմնադրամների և տարածաշրջանային հանձնաժողովների աշխատանքները տնտեսական, սոցիալական, բնապահպանական և հարակից ոլորտներում։ ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող այս կառույցին անդամակցում է 54 երկիր։ Տնտեսական և սոցիալական խորհուրդը կենտրոնական հարթակ է հանդիսանում միջազգային տնտեսական և սոցիալական հարցերի քննարկումների ու քաղաքականության մշակման նպատակով անդամ-երկրներին և ՄԱԿ-ի համակարգին ուղղված համապատասխան խորհրդատվության տրամադրման համար։
Հայաստանը Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ է ընտրվում երկրորդ անդամ (առաջին անգամ՝ 2004-06 թթ.)՝ վերահաստատելով կայուն զարգացմանն ուղղված միջազգային ջանքերին աջակցելու և Խորհրդի աշխատանքներին ազգային ներդրումը բերելու հանձնառությունը։
Նմանատիպ նյութեր
3668 դիտում
22:35 13-06-2018
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական հարցերով Խորհրդի անդամ
979 դիտում
22:50 07-06-2024
Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
814 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը