7313 դիտում
09:26 14-06-2018
Բա որ դրսից գան ու տեսնեն հին դեմքեր են մնացել, ի՞նչ կմտածեն մեր մասին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական պաշտոններից, հետո նաև այսպես կոչված երկրորդ էշելոնից զատ նոր իշխանությունները ձեռնամուխ են եղել նաև նրանց պաշտոնազրկմանը, ովքեր իրենց ենթակայության տակ թեկուզ հինգ աշխատակից ունեն, այսինքն՝ տարբեր կառույցների վարչությունների ու բաժինների պետերին:
Հատկապես Բաղրամյան 26–ում ու կառավարության աշխատակազմում, մեր տեղեկություններով, այդ գործընթացն ուղղակի տոտալ բնույթ է կրում, թեպետ մյուս գերատեսչություններն էլ բացառություն չեն:
Ընդ որում, այստեղ արդեն խոսքը կուսակցականության մասին չէ, այլ «հնության»: Մեզ հետ զրույցում երկար տարիներ նախագահականում (հետո նաև վարչապետի աշխատակազմում), այսինքն՝ Բաղրամյան 26–ում աշխատած, չափազանց փորձառու, անկուսակցական, պատասխանատու պաշտոն զբաղեցրած աշխատողներից մեկը նշեց, որ իրեն բառացիորեն ասել են, թե իր դեմ ոչինչ չունեն, ինքն իրոք պրոֆեսիոնալ է, կարող է մեծապես օգտակար լինել: Բայց…
«Բա որ դրսից գան ու տեսնեն հին դեմքեր են մնացել, ի՞նչ կմտածեն մեր մասին»,–ասել են նրան: Ու որ շատ չվիրավորվի, նույնիսկ կատակ են արել, թե «մենակ կոնյակի հինն է լավը»: Դրա համար էլ այսօր պետական կառավարման մի շարք օղակներում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, ասաց մեր զրուցակիցը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1424 դիտում
14:44 06-11-2022
Նոր դեմքեր ու նոր քաղաքական ուժ ձեւավորելու համար պետք է ստեղծվեն դեմքեր. Քաղաքագետ
1633 դիտում
17:56 14-11-2023
Ձեր հետևից պետք է գան, ամեն ինչ անելու եմ, որ գան․ Ալեքսանյանը՝ հիվանդանոցներում գումար վերցնողներին
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»