211652_close_icon
views-count28294 դիտում article-date 21:30 13-06-2018

Կյանքը կարճ է, միշտ կամեցեք բարին. բլից հարցում երգիչ Հարութ Բալյանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b]-Ողջույն, ի՞նչ էիք մտածում հենց հիմա: [/b] -Քանի որ փորձից եմ դուրս եկել, մտածում եմ՝ գնամ հանգստանամ: [b]-Ձեր օրն սկսվում է... [/b] -Հեռախոսազանգերով: [b]- Օրվա քանի՞ ժամն եք երգով զբաղվում: [/b] - Նայած օր, բայց գոնե երկու-երեք ժամ: [b]-Օրվա քանի՞ ժամն եք տանն անցկացնում: [/b] - Առավոտյան տանից դուրս եմ գալիս մինչև երեկո. երևի քնելու ժամանակ [b]- Ի՞նչ խորհուրդ կտայիք ինքներդ Ձեզ: [/b] -Խորհուրդ կտայի, մի քիչ քիչ մտածել: [b]- Իր, որը գալիս է Ձեզ հետ մանկությունից: [/b] -Վզիս խաչը: [b]- Ցամա՞ք, թե ծով: [/b] - Ծով: [b]-Տարվա ո՞ր եղանակն եք սիրում: [/b] -Ամառը: [b] - Ձեր ամենասիրելի երգիչը. (հայ և արտասահմանյան) [/b] -Ամեն անգամ տարբեր է. հստակ մեկին կդժվարանամ նշել: [b]- Ձեր երազանքը: [/b] -Իմ երազանքն է, որ իմ հարազատներից, իմ ընկերեներից, ամենամտերիմ մարդկանցից ոչ մի վայրկյան հեռու չլինեմ: [b]- Ո՞րն է այն կետը, որին ցանկանում եք հասնել այս ասպարեզում: [/b] - Հիմա կդժվարանամ այդ հարցին պատասխանել: Երբ արդեն տարիքս առնեմ, կարող է մի պահ հասկանամ, թե սա իմ պիկն է, թե՞ ոչ: Ինչ -որ մի բան չեմ դրել իմ դիմաց, որովհետև դեռ շատ ճանապարհ ունեմ անցնելու: [b]- Կարիերա, թե՞ ընտանիք: [/b] -Լավ ընտանիքը, բնականաբար, կհամաձայնվի նաև կարիերային: [b]- Եթե իմանայիք, որ կյանքի վերջին օրն եք ապրում, ի՞նչ կանեիք: [/b] -Ինչ ունեի, բոլորը կբաժանեի իմ հարազատներին և մտերիմներին: [b] -Եթե կախարդական փայտիկ ունենայիք, ի՞նչ կանեիք: Մարդկանց մեջ բարություն կմտցնեի:[/b] [b]-Ձեր տարօրինակ սովորությունը: [/b] - Շուտ եմ նեղվում: [b]-Ձեր երազանքի երկիրը: [/b] -Բնականաբար Երևանս: Իմ կարծիքով յուրաքանչյուր հայ մարդու երազած երկիրը մեր Հայաստանն է, մեր Երևանը: [b]-Հայրենիքը Ձեզ համար... [/b] -Երազածս երկիրն է: [b] -Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը... [/b] -Որ ես ծնվել եմ: [b]-Տանել չեք կարողանում, երբ... [/b] -Ստում են: [b] -Մի բառով բնորոշե՞ք ինքներդ Ձեզ: [/b] -Բարի։ [b]- Ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը: [/b] -Երջանկությունը շատ մեծ բան է ինձ համար: Բոլորը պետք է երջանիկ լինեն: Ամեն մարդ իր չափով է ստեղծում երջանկությունը: [b]-Ձեր կատարյալ հանգստյան օրը: [/b] -Երբ շրջապատված եմ իմ հարազատ մարդկանցով: [b]-Եթե հնարավորություն լիներ, ո՞ր հայտնի մարդու հետ կցանկանայիք ճաշել: [/b] -Քրք Քրքորյանի: [b]-Եթե հնարավորություն լիներ կյանքը նորից սկսելու, ի՞նչ կփոխեիք: [/b] -Ոչինչ չէի փոխի: [b]-Ո՞ւմ հեռախոսահամարը անգիր գիտեք: [/b] -Շատերի: [b]- Երբ բարկացած եք… [/b] -Երբ բարկացած եմ, փորձում եմ ինքս ինձ հանգստացնել: [b]-Ձեր թերությունը: [/b] -Շատ նվիրվող: [b]- Ձեր կյանքի ամենաերջանիկ օրը: [/b] -Ամեն օրն ինձ համար երջանիկ օր է: [b]- Արտահայտություն, որը շատ հաճախ եք օգտագործում: [/b] -Ցավդ տանեմ: [b]-Ի՞նչ նկար է Ձեր սմարթֆոնի էկրանին: [/b] -Խաչ է: [b] -Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք: [/b] - Մտերիմ, շատ մտերիմ մարդկանց, ովքեր իմ լավն են ցանկանում և ում հետ կարող եմ զրուցել ցանկացած թեմայի շուրջ: [b]-Այս պահին կուզենայիք.. [/b] -Միացյալ Նահանգներում լինել, որովհետև ծնողներիս կարոտել եմ: [b]-Միշտ վախեցել եք… [/b] -Որ Աստծո դիմաց մեղք չգործեմ: [b]-Ի՞նչ կասեք ընթերցողին: [/b] -Ապրեք խաղաղ, կյանքը կարճ է: Եղեք բարի, մի՛ քննադատեք, միշտ կամեցեք բարին: Ամեն ինչ այս կյանքում պատճառ ունի, պատահական ոչինչ այս կյանքում չի լինում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր