31472 դիտում
18:20 12-06-2018
Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. Վանաձոր-Ալավերդի ճանապարհին փլուզում է տեղի ունեցել. խնդիրը պետք է կարճ ժամանակում լուծվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Դեռևս անհայտ պայմաններում փլուզում է տեղի ունեցել Վանաձոր-Ալավերդի ավտոճանաարհի 5-րդ կմ-ին։
Կատարվածի մասին արդեն տեղեկացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, տրանսորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Լոռու մարզպետարան, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ, որտեղից ժամանել են պատասխանատու կառույցների ներկայացուցիչները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզվել է հենապատը, ինչի արդյունքում մոտ 70 մետր երկարության, 3 մետր լայնության ճանապարհը դարձել է ոչ պիտանի։ Չնայած դրան, ճանապարհը երկկողմանի անցանելի է, սակայն պետք է կարճ ժամանակում խնդիրը լուծվի, հակառակ դեպքում ծանրաքարշ մեքենաները նշված հատվածով մի քանի անգամ, եթե անցնեն, խնդիրն ավելի կբարդանա։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
Նմանատիպ նյութեր
1839 դիտում
10:17 27-03-2014
Երևան-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհին տեղի է ունեցել հողային պաստառի փլուզում