211652_close_icon
views-count24499 դիտում article-date 14:01 11-06-2018

ԳԹԿ-ն հրապարակում է միասնական քննությունների արդյունքները․ 1in.am

Հունիսի 8-ից մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունները: Քննություններ են անցկացվել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանն [url=http://www.1in.am/2369456.html]«Առաջին լրատվականի»[/url] հետ զրույցում ներկայացրեց հանձնած քննությունների պատկերը։ Համաձայն տվյալների՝ այս տարի «Կենսաբանություն» առարկայի դիմորդների թիվը եղել է 578, որից 84-ը կտրվել է։ «Կենսաբանություն» առարկայի քննությունների արդյունքների միջին ցուցանիշը կազմել է 14,53 տոկոս, որը, ըստ Փաշայանի, նորմալ արդյունք է։ Նախորդ տարի՝ 2017-ին, այս նույն առարկայի դիմորդների թիվը կրկնակի բարձր է եղել՝ 1123, որից 170-ն է կտրվել, իսկ 65-ը ստացել է ամենաբարձր՝ 20 բալ։ «Աշխարհագրություն» առարկայից քննություն հանձնողների թիվն այս տարի եղել է 130՝ նախորդ տարվա 265-ի դիմաց։ Այս տարի առարկայից կտրվել է 11 հոգի, 2017-ին՝ 49 դիմորդ։ Այս և նախորդ տարի «Աշխարհագրություն»-ից 20 բալ է ստացել 4 դիմորդ։ Առարկայի քննությունների արդյունքների միջին ցուցանիշն այս տարի կազմել է 13,49, իսկ նախորդ տարի՝ 12,32։ «Համաշխարհային պատմություն» առարկայից այս տարի քննություն է հանձնել 38 դիմորդ, ինչը, ԳԹԿ տնօրենի ժ/պ-ի խոսքով, ցածր է նախորդ տարվա 77-ի համեմատ։ Առարկայից այս տարի կտրվել է 3 դիմորդ, իսկ նախորդ տարի՝ 6։ «Համաշխարհային պատմություն»-ից այս տարի ընդամենը 1 դիմորդ է ստացել առավելագույն 20 բալ, իսկ նախորդ տարի՝ 2 դիմորդ։ Առարկայի քննությունների արդյունքների միջին ցուցանիշը, ըստ ԳԹԿ-ի կողմից կատարված էքսպրես վերլուծության, կազմել է 12,53 տոկոս, նախորդ տարի՝ 14,79։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.1in.am/2369456.html]կայքում[/url]

Նմանատիպ նյութեր