211652_close_icon
views-count13397 դիտում article-date 23:44 09-06-2018

ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը. Ինչի՞ համար է այդ համեստությունը, միանգամից հայտարարեք 110 000 հեկտարի մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ադրբեջանական կողմի հայտարարությանը Նախիջևանում 11 000 հեկտար մակերեսով տարածք գրավելու մասին: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն այդ առթիվ իր թվիթերյան էջում գրել է. «Ինչի՞ համար է այդ համեստությունը: Միանգամից հայտարարեք 110 000 հեկտարի մասին: Ինչ-որ մեկը ծարավ է հաստատելու և «լայքելու»: Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բանակը 11 000 հեկտար տարածք է գրավել հայկական կողմից: Հարցի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես էր եկել նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ Զինված ուժերի հրամանատարությանը` խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ:

Նմանատիպ նյութեր