5176 դիտում
13:59 18-03-2016
ՀԱԿ-ը 25 %-ով նվազեցնելու է գազի և էլեկտրաէներգիայի սակագինը. Կոնգրեսի ապագա կարգախոսն արդեն հիմա է հրապարակվում
Գազի և էլեկտրաէներգայի գնի առնվազն 25 տոկոսով նվազեցումը լինելու է ՀԱԿ-ի նախընտրական խոստոմներից մեկը: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը գաղտնազերծեց Կոնգրեսի ապագա կարգախոսը:
«Առաջին քայլերից մեկը, որ մենք անելու ենք՝ հակամենաշնորհային օրենքների ներմուծումն է, որը թույլ չի տա որևէ ընկերության համար 33 տոկոսից ավելի մասնաբաժին ունենա որևէ ապրանքի շուկայում: Առաջին հենց քայլերը լինելու են դրանք և բնակչությունը շատ արագ կզգա փոփոխությունը»,-ասաց Լևոն Զուրաբյանն ու չբացառեց` գուցե իջեցնեն 35 տոկոսով, ապրանքներ կլինեն, որ 40 տոկոսով կէժանանան:
«Իսկ հիմնական օրակարգը հետևյալն է՝ արդյո՞ք այս իշխանությունները կարողանալու են վերարտադրվել, չէ, չեն կարողանալու: Սա նույն հարցն է, որը գլխավոր օրակարգ էր Հանրաքվեի ժամանակ և շարունակում է մնալ օրակարգային հարց հայ ժողովրդի համար»,-ասաց նա:
Ուստի, ըստ Զուրաբյանի, պետք է թույլ չտալ, որ իշխանությունները ևս մեկ անգամ կեղծեն ընտրությունները: Ընտրական օրենսգիրքն այս տեսքով չընդունելի համար Լևոն Զուրաբյանը կարևորեց ձևավորվելիք միասնական պլատֆորմը: Ի պատասխան հարցի, թե ուրա՞՞խ է, որ Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը` «Հայկական վերածնդունդը», միացել է այդ պլատֆորմին, Լևոն Զուրաբյանն ասաց. «Ուրախ ենք ցանկացած քայլի համար: Ամենաշատը կուրախանանք, որ ՀՀԿ-ն միանա մեզ»:
Նմանատիպ նյութեր
14400 դիտում
14:10 08-06-2018
Անապահովների համար էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու հնարավորություն ունենք. նախարար
2128 դիտում
12:50 27-12-2018
ՀԾԿՀ-ն սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու որոշում է ընդունել
3621 դիտում
21:28 29-06-2021
Իշխանության կարգախոսն էր, որ ապագա կա, բայց ողջ քարոզարշավի ժամանակ ապագայի մասին ոչինչ չկար. Ռոբերտ Քոչարյան
Այս բաժնից
823 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
928 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
667 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին