211652_close_icon

Պուտինը ձգտում է Թրամփի հետ հանդիպել ամռանը, Վիեննայում․ The Wall Street Journal

views-count4393 դիտում article-date 10:58 08-06-2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցին խնդրել է՝ այս ամառ Վիեննայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկկողմանի գագաթնաժողով կազմակերպել։ Այս մասին հաղորդում է [url=https://www.wsj.com/articles/vladimir-putin-asks-austrian-leader-to-set-up-summit-with-donald-trump-1528405959]The Wall Street Journal[/url] պարբերականը։ Պարբերականի աղբյուրի խոսքով՝ իր խնդրանքը Պուտինը հնչեցրել է հունիսի 5-ին Վիեննա պաշտոնական այցի ժամանակ։ Սեբաստյան Կուրցը խոստացել է հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ դիմել ԱՄՆ նախագահին։ Երկու երկրների հանդիպման նպատակը կարող է դառնալ «ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը Սիրիայի, Ուկրաինայի և մի շարք այլ հարցերի շուրջ»։ Ակնկալվում է, որ Ավստրիայի կանցլերը Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը կքննարկի Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելի հետ, հունիսի 13-ին Բեռլին այցի ժամանակ։

Նմանատիպ նյութեր