12057 դիտում
19:53 23-05-2018
Ամուլսարի ոսկու հանքի դեմ պայքարող բնակիչները հանդես են եկել հայտարարությամբ
[b]Վերջին 4 օրերին Ամուլսարի ոսկու հանքի դեմ պայքարող բնակիչների հայտարարությունը՝ կապված գործողությունների դադարեցման հետ.[/b]
4 օր շարունակ դեպի Ամուլսարի ոսկու հանք բարձրացող ճանապարհները փակ լինելուց հետո այսօր բացվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով:
Քանի որ նախորդ կառավարության ընթացքում որևէ կերպ հաշվի չի առնվել բնակչության կարծիքը, իսկ հանրային լսումները կրել են ձևական բնույթ և անցկացվել են կոպիտ խախտումներով, լիցենզիաներն ու թույլտվությունները ստացել են մի շարք օրենքներ խախտելով, ուստի, ցանկացած բիզնես ինքն է իր ռիսկով մտնում այդ պատասխանատվության տակ:
Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հանրությանն անպատասխանատու վերաբերմունք ցույց տված Lydian International կազմակերպությունն է, և Lydian International կազմակերպության գործունեության դադերցումը պայմանավորվում է.
1. Ի սկզբանե ՀՀ օրենքները չհարգելով գործունեության իրականացմամբ,
2. Ի սկզբանե հանրային կարծիքն հաշվի չառնելով:
Աշխարհում շատ են դեպքերը, որտեղ միջազգային ներդրողները հաշվի չառնելով հանրության կարծիքն ու չհարգելով տվյալ երկրի օրենսդրական պահանջները իրականացրել են հանքարդյունաբերական գործունեություն և կանգնել փաստի առաջ: Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկն առավել կբարձրանա, երբ բոլոր ներդրողներն ընկալեն, որ Հայաստանի Հնարապետությունը իրավական պետություն է և մեր օրենքների հետ պետք է բոլորն հաշվի նստեն:
Մտահոգ լինելով հանքի շինարարական աշխատանքների հետ կապված ռիսկերով, ինչպես նաև անհամատեղելի համարելով հանքարդունաբերության գոյությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի հետ, ներկայացնում ենք մեր դիրքորոշումը.
Պահանջում ենք դադարեցնել Ամուլսարի տարածքում որևէ շինարարական աշխատանք և հրավիրել իրավաբանների, անկախ փորձագետների, ովքեր իրավական և բնապահպանական վերջնական գնահատական կտան հանքարդյունահանման ողջ գործընթացին:
Դեպի հանք բարձրացող ճանապարհները նորից կփակվեն, եթե հանքում աշխատող մեքենաները որոշեն բարձրանալ աշխատանքը շարունակելու: Ամուլսարի տարածքից դուրս բերվող մեքենաները կարող են ազատ դուրս գալ՝ առանց խոչընդոտների:
Նմանատիպ նյութեր
2675 դիտում
22:28 05-06-2018
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստները հանդիպելու են ՀՀ վարչապետի հետ
18377 դիտում
09:52 06-12-2016
Ամուլսարի ոսկու հանքի շահագործողները ծրագրում են ապականել ոչ միայն բնությունը, այլև մարդկանց. «Չորրորդ իշխանություն»
8897 դիտում
16:26 01-07-2018
Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա. Փաշինյան
Այս բաժնից
949 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան