6786 դիտում
20:05 05-06-2018
Զինվորական հաշվառման չվերցված քաղաքացին Պաշտպանի աջակցությամբ ստացել է զինվորական գրքույկ և անձնագիր
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Զինված ուժերի պահեստազորում հաշվառվելու և Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու հարցում:
Պաշտպանին հասցեագրած դիմումի համաձայն՝ Հայաստանում ծնված դիմումատուն երկար տարիներ որպես փախստական բնակվել է արտերկրում: Վերադարձից հետո Զինված ուժերի պահեստազորում հաշվառվելու համար՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացի, պահանջել են գումար վճարել, իսկ անձնագիր տրամադրելու համար ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պահանջել է զինվորական գրքույկ։
Խնդրի առնչությամբ Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել Պաշտպանության նախարարությունից: Պարզվել է, որ դեռևս անցյալ տարի դիմումատուի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ զինվորական դատախազություն՝ քրեական վարույթի շրջանակներում զինվորական հաշվառման չկանգնելու և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած չլինելու փաստը որակելու համար:
Պաշտպանի աշխատակազմի և Պաշտպանության նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում՝ հաշվի առնելով, որ քաղաքացին զինվորական հաշվառման վերցված չի եղել, նա հաշվառվել է ՀՀ զինված ուժերի պահեստազորում, ստացել զինվորական գրքույկ, ապա՝ անձնագիր:
Նմանատիպ նյութեր
2808 դիտում
14:28 05-06-2018
Զինվորական հաշվառման չվերցված քաղաքացին ՄԻՊ-ի աջակցությամբ ստացել է զինգրքույկ և անձնագիր
3171 դիտում
17:21 10-08-2017
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղաքացին ազատվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից
1847 դիտում
17:26 13-05-2019
Պաշտպանի աջակցությամբ քաղաքացին ստացել է գազի լցակայանի նախագծման թույլտվություն
Այս բաժնից
790 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
763 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար