Դեսպան Օլեգ Եսայանը դասախոսությամբ է հանդես եկել Մինսկի ժողովուրդների բարեկամության տանը
Մայիսի 29-ին Մինսկի ժողովուրդների բարեկամության տանը Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը Մինսկի մի շարք բուհերի միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության և պատմության ֆակուլտետների ուսանողների համար դասախոսություն կարդաց՝ Հայաստանի, հայոց պետականության, Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի և հայ-բելառուսական հարաբերությունների մասին:
Դասախոսությունից հետո դեսպան Եսայանը պատասխանեց ուսանողների հարցերին՝ Հայաստանի արտաքին քաղաքականության և Հայաստանի առաջին Հանրապետության վերաբերյալ: