211652_close_icon

Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսում ՀՀ դեսպան

views-count2364 դիտում article-date 12:34 23-03-2017
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատվել է Արմեն Խաչատրյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով Բելառուսում ՀՀ դեսպան է նշանակվել Օլեգ Եսայանը (նստավայրը՝ Մինսկ): Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Խաչատրյանն ազատվել է նաեւ Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցչի պաշտոնից: Այդ պաշտոնում ևս նշանակվել է Օլեգ Եսայանը:

Նմանատիպ նյութեր