5049 դիտում
16:28 05-06-2018
Բելգիայում հայ-բելգիական հանցավոր խումբ է բացահայտվել․ ձերբակալվել է 13 մարդ
Բելգիայի իշախանությունները 13 մարդու են ձերբակալել՝ թենիսի խաղերի ոլորտում բացահայտված կոռուպցիոն գործով: Բացահայտվել է հայ-բելգիական հանցավոր խումբ, որը թենիսիստների շրջանում ակտիվ կոռուպցիոն գործընթացներ է իրականացրել: հայտնում է [url=https://www.reuters.com/article/us-sport-tennis-matchfixing-belgium/belgium-detains-13-in-tennis-match-fixing-probe-idUSKCN1J10VC?il=0]Reuters[/url] գործակալությունը:
Հետանքննության տվյալներով՝ խումբն սկսել է գործել 2014 թվականից՝ կաշառք տալով պրոֆեսիոնալ թենիսիստներին՝ պայմանավորվածության գալով և գումար աշխատելով բուքմեյքերական խաղադրույքների միջոցով: Այս գործով քննությունն սկսվել է 2015 թվականին, այն բանից հետո, երբ բուքմեյքերական ընկերություններից դիմումներ էին ստացվել այն մասին, որ Բելգիայում ապրող հայերը կապ ունեն թենիսի խաղերի արդյունքների կեղծման հետ:
Բելգիայի դատախազությունը հայտարարել է, որ իրականացվել է ընդհանուր առմամբ 21 գործողություն, մեծ մասը՝ Բրյուսելում:
Նմանատիպ նյութեր
5684 դիտում
15:48 08-12-2016
Բելգիայում խաղադրույքների հետ կապված 50 մարդ է ձերբակալվել. կասկածի տակ են հայտնվել մի խումբ հայաստանցիներ
Այս բաժնից
1150 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1513 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1066 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել