21335 դիտում
11:02 02-06-2018
Արցախում քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. բերման է ենթարկվել 15 մարդ, բնակիչները փողոց են փակել՝ ի նշան բողոքի. tert.am
Երեկ Արցախի մայրաքաղաքում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչին հաջորդել է բողոքի ակցիա: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/06/02/karabakh/2701480]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը:
«Երեկ միջադեպ է գրանցվել ԱԱԾ հատուկ ջոկատայինների ու քաղաքացիների միջև, սակայն վիճաբանության առիթը կենցաղային հարցեր են, հատուկ ջոկատայինները ծառայության մեջ չեն եղել: Այնուհետև քաղաքացիները փակեցին Ազատամարտիկների փողոցը և իրավապահներից պահանջում էին ձերբակալել հատուկ ջոկատայիններին: Ես ևս այնտեղ էի, քաղաքացիների հետ խոսեցինք, ոստիկանությունն առաջիկայում պարզաբանում կտա»,-ասաց Հայկ Խանումյանը՝ ավելացնելով, որ քննություն է տարվում դեպի առնչությամբ:
Արցախի ոստիկանությանը միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ հունիսի 1-ին ժամը 19:
25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար»,– ասվում է ոստիկանության հաղորդագրությունում:
Միջադեպին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը՝ նշելով, որ Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինները բավականին մեծ խմբով ծեծի են ենթարկել երկու քաղաքացու։ Նրանք ծեծի են ենթարկվել Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում, իսկ ոստիկանները ոչ միայն չեն միջամտել, այլև բերման են ենթարկել ծեծի ենթարկված քաղաքացիներին, ինչից հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Տիգրան Գրիգորյանը մասնավորապես գրել է.«Տասնյակ մարդիկ, վրդովված այս միջադեպով, երեկոյան իրենց ավտոմեքենաներով փակել են Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի հատվածը։ Հավաքված մարդկանց պահանջը ծեծկռտուքին մասնակցած հատուկ ջոկատայինների ձերբակալությունն էր։ Նրանց մոտ բանակցելու էին եկել բարձրաստիճան ոստիկաններ, պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնյաներ»։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/06/02/karabakh/2701480]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1063 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
823 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
775 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ