15465 դիտում
09:50 02-06-2018
Ռուսաստանը ոչինչ չստացավ Փաշինյանի հաղթանակից. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Նիկոլ Փաշինյանը հսկայական ներքին օրակարգ ունի, որի հետ պետք է գործ ունենա: Վստահ եմ, որ սա լինելու է նրա անհապաղ առաջնահերթությունը: Նա հաստատել է արտաքին և անվտանգության քաղաքականության շարունակականություն, ԼՂ հակամարտության ուղղությամբ` ևս: Վաղ թե ուշ նա կզարգացնի իր սեփական դիրքորոշումն այս հարցերի շուրջ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» խորհրդատվական խորհրդի անդամ, բրիտանական LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, նախկինում Օքսֆորդի համալսարանի OxGAPS-ի համակարգող Դենիս Սեմութը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տիրող ներկայիս իրավիճակին և ՀՀ նորընտիր իշխանությունների մոտեցումներին:
Սեմութն ասել է, որ Հայաստանում Կառավարության փոփոխությունը Հարավային Կովկասում նոր դինամիկա է ստեղծում:
«Մենք դեռ գործընթացի ամենասկզբնական փուլում ենք: Եթե Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերը ներգրավվեն բանակցություններում լրջորեն, ապա պատերազմի սպառնալիքը կչեզոքանա, և խաղաղության հեռանկարը կընդլայնվի: Կարծում եմ` Փաշինյանն ու Ալիևը պետք է, որքան հնարավոր է, շուտ հանդիպեն, բայց այդ հանդիպումը պետք է շատ լավ պատրաստված լինի՝ հիասթափություններից խուսափելու նպատակով»,- նշել է անգլիացի վերլուծաբանը:
Հարցին, թե Փաշինյանի հաղթանակից հետո որո՞նք են Ռուսաստանի շահերը Արցախի հակամարտության գոտում, նա պատասխանել է. «Չեմ կարծում, թե ներկայումս որևէ մեկը կասկած ունի, որ Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր հեգեմոն դիրքերը կամ ամենաքիչը արտոնյալ դիրքը Հարավային Կովկասում: Երկար տարիներ Ռուսաստանն օգտագործել է Ղարաբաղը՝ որպես գործիք այս ռազմավարությունում: Ռուսաստանը չստացավ ոչինչ Փաշինյանի հաղթանակից: Ներկայումս նրա ռազմավարությունն է՝ փորձել այլևս ոչինչ չկորցնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3672 դիտում
17:07 21-11-2016
Ռուսաստանը Թրամփի հաղթանակից օգուտ քաղեց. Citi
2929 դիտում
14:13 21-02-2018
ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը ԱԺ հանձնաժողովի հավանությունը չստացավ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը