Արտահերթ ընտրություններն այս տարեվերջից տեղափոխվում են հաջորդ տարվա հունիս. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկինում խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դրանք կարող են անցկացվել մինչև այս տարվա վերջ: Մինչդեռ երեկ կառավարության նիստում քննարկված կառավարության ծրագրում նախանշված է արտահերթ ընտրությունների անցկացման նոր ժամկետ:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում, ասվում է կառավարության ծրագրում: Իսկ սա նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը այս տարեվերջից տեղափոխվում է մինչև հաջորդ տարվա հունիս»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]