211652_close_icon
views-count21465 դիտում article-date 21:20 01-06-2018

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 32-ամյա վարորդը 010-ով բախվել է ճամբեզրի քարերին. նա փորձում էր ոստիկաններին մոլորեցնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մարտունու բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Գավառ քաղաքի բնակիչ 32-ամյա Վահագն Հովհաննիսյանն է: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մինչ Վ. Հովհաննիսյանը մտածել է, որ ոստիկաններին կկարողանա մոլորեցնել, Մարտունու ոստիկանները Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների հետ պարզել են, որ Վ. Հովհաննսիյանի հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Ճշտվել է, որ նա իր վարած ВАЗ 21010 մակնիշի 634 AF 61 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր