1083 դիտում
10:17 01-06-2015
Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձում ասված է.
«Սիրելի երեխաներ,
Աշխարհի շատ երկրներում այսօր նշվում է Երեխաների պաշտպանության օրը, որը մեզանում վերածվել է բացառապես մանուկների տոնի: Ու ես, սիրելի մանուկներ, բոլորիդ շնորհավորում եմ հենց ձե՛ր լուսավոր ու պայծառ տոնի առթիվ:
Բոլոր մեծերի ցանկությունն է, որ երեխաներն ապահով մանկություն ունենան ու ապրեն անհոգ կյանքով և հասնեն իրենց երազանքին:
Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին անում է հնարավորը, որ ձեր առօրյան լինի հետաքրքիր, ձեր բակն ու, ընդհանրապես, շրջապատող միջավայրը, մեր ամբողջ քաղաքը լինի հարմարավետ ու գեղեցիկ նաև ձե՛զ համար:
Ես համոզված եմ, որ դուք բոլորդ էլ շատ եք սիրում մեր քաղաքը, և ուզում եմ, որ նրան վերաբերվեք մեծի, տանտիրոջ նման, քանի որ այն իրականում հենց ձե՛րն է և դու՛ք եք նրա վաղվա իրական տերը:
Եղեք առողջ ու երջանիկ, նաև արդարացրեք ձեզ հետ կապված մեր բոլոր հույսերը: Իսկ մենք` մեծերս, կանենք ամեն ինչ, որպեսզի դուք բոլորդ լինեք լիարժեք պաշտպանված ու երջանիկ:
Անհոգ մանկություն ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ»:
Նմանատիպ նյութեր
2252 դիտում
11:52 01-06-2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
5155 դիտում
14:54 01-06-2018
Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
5883 դիտում
18:00 01-06-2018
ՀՀ դատախազության շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1084 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
928 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը