4207 դիտում
10:44 31-05-2018
ԳԱԱ-ն 10 հատ կոնյակի համար պետական միջոցներից ծախսել է մոտ 700 հազար դրամ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ թանկարժեք կոնյակներ գնում են ոչ միայն պետական կառավարման մարմինները, այլև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գիտությունների ազգային ակադեմիան մայիսի 22-ին պայմանագիր է կնքել «Վինո Վինո» ընկերության հետ և գնել 10 հատ կոնյակ:
Այսպես, պարզվում է՝ գնվել է 1 հատ «Էրեբունի 30» 0.7լ կոնյակ՝ 240 հազար դրամով 2 հատ «Դվին կոլեկցիոն» կոնյակ՝ ընդհանուր 90 հազար դրամով, 6 հատ «Նաիրի» կոնյակ՝ 236 հազար 556 դրամով (հատը՝ մոտ 39.5 հազար դրամ) և մեկ հատ «Արարատ» կոնյակ՝ 89 հազար դրամով: Բացի այս, Գիտությունների ակադեմիայի կոնյակասերները գնել են նաև տուփ՝ 37 հազար դրամով: Այսքան հուշանվերի համար գիտությունների ազգային ակադեմիան պետական միջոցներից ծախսել է մոտ 700 հազար դրամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2379 դիտում
11:41 24-01-2019
Հարկադիր կատարման ծառայությունը պետական բյուջեից հատկացված միջոցներից տնտեսել է 26 մլն դրամ
Այս բաժնից
619 դիտում
08:10 06-11-2024
Պահանջում ենք ՔՊ-ից Ալեն Սիմոնյանի վարքը քննել եւ գնահատական տալ. 7 ՀԿ-ներ․ «Ժողովուրդ»
670 դիտում
07:46 06-11-2024
ԱԺ-ն սեւ խավիար է գնել «պետության կարիքների համար». «Ժողովուրդ»
661 դիտում
07:24 06-11-2024
ՔՊ-ականներից ո՞ւմ կկանչեն դատարան եւ ինչո՞ւ. «Ժողովուրդ»